News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հանրահայտ ռուս դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզները» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան երեւանյան հանդիսատեսի առջեւ (ֆոտոռեպորտաժ):

Առաջինը հնչեց Մոցարտի «Դիվերտիսմենտ №3 ֆա մաժոր»-ը, այնուհետեւ՝ Լուիջի Բոկերինիի «Ռե մինոր» սիմֆոնիան:

Մաեստրոյի հետ մեկ բեմում ելույթ ունեցավ նաեւ պատանի դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան՝ գրավելով հանդիսատեսի ուշադրությունը: Երաժիշտների կատարմամբ հնչեց Հայդենի «Կոնցերտ դաշնամուրի №11 ռե մաժոր»-ը:

Նվագախումբը հանդես եկավ շուրջ երկու ժամ: Հանդիսատեսը երկար ժամանակ չէր ցանկանում հրաժեշտ տալ մաեստրոյին եւ երաժիշտներին երեք անգամ կրկին բեմ հրավիրեց:

Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզները» նվագախումբը ելույթ կունենան նաեւ ապրիլի 29-ին: Կհնչեն Մոցարտի, Չայկովսկու, Ռոսինիի եւ Պիացոլլայի ստեղծագործությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ