Ամերիկյան KCCI 8 հեռուստաալիքի եթերում եղանակի կանխատեսումը ներկայացնելիս էկրանին Windows օպերացիոն համակարգի թարմացման մասին հիշեցում է հայտնվել: Պատուհանը քարտեզի վրա բացվել է ուղիղ եթերում:
Հաղորդավարուհին շփոթության չի մատնվել. տեսնելով հիշեցումը՝ նա ավարտել է սկսած նախադասությունը, ապա կատակել. «Microsoft-ը խորհուրդ է տալիս թարմացնել Windows օպերացիոն համակարգը, ի՞նչ անեմ»:
Ըստ Lenta-ի, տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը դժգոհել են, որ իրենք նույնպես օպերացիոն համակարգի թարմացման մասին հիշեցում են ստացել շատ անհարմար պահի: Իսկ շատերը հաղորդավարուհուն գովաբանել են պրոֆեսիոնալիզմի համար: