News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը եւ փախել Հայաստանից։ Աժ-ում նրա օգնականը նույնպես հաստատում է, որ պատգամավորը Հայաստանում չէ։ Իսկ այդ գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ում տիրում էր բավականին կոնֆլիկտային իրավիճակ, որոշ պատգամավորներ լքեցին կուսակցությունը։ Իսկ Մանուկյանի դեպքում էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե նա ցանկանում է կուսակցությունում իշխանափոխություն անել, ինչը կանխվեց։

Բացի այդ, տարածքային կառույցների համակարգումն ու ֆինանսական հոսքերի կառավարումն էլ վերցվեց նրա ձեռքից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ում այժմ տարածքային կառույցները համակարգում է կուսակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Վարդան Վարդանյանի հետ միասին։

Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրինք ճի՞շտ է, որ Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցության գումարները եւ փախել Հայաստանից, նա պատասխանեց. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, եւ ավելին, անբարոյականության է նման լարեր տարածելը, ուստի ես հարկ չեմ համարում անգամ նման կարգի անպարկեշտ լուրերին անդրադառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ