News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գերագույն դատարանը հաստատել է այն օրենսդրական փոփոխությունները, որոնցով ամերիկյան դատարանները կարող են քննչական մարմիններին թույլատվության տալ «խուզարկել» աշխարհի ցանկացած համակարգիչ՝ այդ թվում արտասահմանում գտնվող:

Ըստ ներկա կարգի՝ դատավորները կարող էին թույլատրել միայն իրենց իրավասության տակ գտնվող համակարգիչների մուտքը:

Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը արդեն այս որոշումը ուղարկել է Կոնգրես, որը մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է համապատասխան փոփոխություններ անի օրենսդրության մեջ: Սակայն եթե օրենսդիրները մինչ այդ դաշնային օրենքներում փոփոխություն չանեն, ապա Գերագույն դատարոնի որոշումը կարող է ուժի մեջ մտնել ավտոմատ կերպով, գրում է Reuters–ը:

Որոշումն ընդունվել է՝ չնայած իրավապաշտպանների ու քաղակտիվիստների բողոքներին: Նրանք համարում են, որ այս փոփոխությունները զգալիորեն կընդլայնեն ՀԴԲ –ի լիազորությունները: Նախաձեռնությանը դեմ է արտահայտվել նա Google կորպորացիան:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը 2013-ից սկսած պնդում էր, որ այս փոփոխություններն արվեն, դրանք անվանելով «աննշան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ