News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ժողովրդավարական համակարգը չի գործում այնքան լավ, որքան պետք է գործեր։ Այս մասին Սպիտակ տանը լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Ուսանողներից մեկի հարցին, թե ԱՄՆ վարչակազմը չի՞ պլանավորում արդյոք մինչեւ լիազորությունների ավարտը, այսինքն՝ եկող տարվա հունվար, ինչ-որ քայլեր ձեռնարկել քաղաքացիների շրջանում ժողովրդավարության նկատմամաբ հավատը կենդանացնելու համար, Օբաման պատասխանել է. «Գիտեք, ես դրանով փորձում եմ զբաղվել այն պահից ի վեր, երբ առաջին անգամ իշխանական կառույցներում պաշտոն զբաղեցրի։ Ոչ մի վեճ չի կարող լինել այն հարցում, որ մեր ժողովրդավարությունն այնքան լավ չի աշխատում, որքան պետք է»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների միջեւ տարաձայնությունները վերջին տարիներին շատ են խորացել, այդ պատճառով կոմպրոմիսի գնալը բարդացել է, դրա հետեւանքով էլ չի գործում այդ համակարգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ