ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամենից շատ հպարտ է, որ 2 հիանալի դուստր է մեծացրել որպես Միշել Օբամայի օգնականներ։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրության ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե որն է համարում պետության նախագահի պաշտոնում իր ամենամեծ ձեռքբերումը։
Օբաման նշել է, որ իր կարծիքով նման նվաճումներ են առողջապահական բարեփոխումների ծրագիրը, 2008-ից հետո ազգային տնտեսության փրկության ջանքերը, Ուոլ Սթրիթի վերափոխումները։
«Սակայն, ամենայն հավանականությամբ, ես ամենից շատ հպարտ եմ, որ 2 հիասքանչ աղջիկ եմ մեծացրել որպես Միշել Օբամայի օգնականներ»,- ասել է նախագահ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։