News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝  ըստ մասնագիտությունների,  ինչպես նաեւ 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը եւ առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը թույլատրվել է պահուստային տեղերի բաշխումը եւ ըստ հաստատությունների թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:

ՀՀ բուհերի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1690 տեղ, որից 1279 տեղ` առանց տարկետման իրավունքի /այդ թվում բանակից զորացրվածների համար 112 տեղ/ եւ 411 տեղ` տարկետման իրավունքով,  որը ներառում է պահուստային 14 տեղ` 5-ը առանց տարկետման իրավունքի եւ 9-ը` տարկետման իրավունքով:

2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը եւ առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը կատարվել է հետեւյալ կերպ.

1. Ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի  փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 144 տեղ՝ պարտադիր  զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով.

բ.    Նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 228 տեղ.

գ. Պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 20 տեղ:

2. Օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման  վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ:

3. Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ:

4.Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:

Ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա եւ հեռակա, ինչպես նաեւ օրդինատուրայի ընդունելության ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ համաձայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ բարձրագույն ուսումնական  հաստատությունների եւ  գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝  տրամադրված տեղերի շրջանակներում:

Տպել
Ամենաշատ