News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ում ռուսաֆոբ փոքրամասնությունն այն բանից հետո, երբ Դաշինքը փորձում էր իր գոյության իմաստը գտնել աֆղանական արշավի մեջ եւ չկարողացավ դա անել, ուզում է օգնել միավորել այն հակառուսական կղզու շուրջ՝ Ռուսաստանին ներկայացնելով որպես սպառնալիք բոլորին։ Այս մասին շվեդական «Դագենս Նյուխետեր» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ նման պայմաններում Ռուսաստանը «բացարձակապես համաչափ» է արձագանքում։

«Մենք միշտ նախազգուշացրել ենք, որ Դաշինքը դեպի Արեւելք ընդլայնելու գիծը տանելով պետք է հասկանաք, որ եթե ռազմական ենթակառուցվածքը մոտենա ռուսական սահմաններին, ապա մենք անհրաժեշտ ռազմատեխնիկական միջոցներ ենք ձեռնարկելու։ Ինչպես ասվում է՝ ոչ միա ավելորդ բան, միայն բիզնես»,- ասել է Լավրովը։

Նրա կարծիքով ՆԱՏՕ-ն Ուկրաինայի դեպքերից դեռ շատ առաջ ուզում էր ազատ պահել իր ձեռքերը մեր սահմաններին մոտենալու համար։

Անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե Շվեդիան որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հյուսիսային սահմաններում ստիպված է լինելու անհրաժեշտ ռազմատեխնիկական միջոցներ ձեռնարկել՝ ելնելով նրանից, որ սահմանից այն կողմ ռազմաքաղաքական բլոկ է գործում, որը Ռուսաստանին սպառնալիք է համարում եւ ուզում է զսպել նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ Sea Shield 24 ռազմածովային զորավարժությունները
Զորավարժություններ Ռումինիայում...
Ամենաշատ