News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կկարողանա մինչեւ 2016-ի վերջը կատարել Սիրիայից 10 հազար փախստականների ընդունելու իր որոշումը՝ չնայած երկրի անվտանգության համար հնարավոր հետեւանքների վերաբերյալ քննադատական տեսակետներին, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Մենք մտադիր ենք շարունակել սկսած գործը,- մեջբերում է Օբամայի հայտարարությունը – Reuters-ը: Նա նաեւ հավելել է, որ փախստականներին ընդունելու գործընթացը կարող է արագացվել: «Վարչական կարգով ես կարծում եմ, որ հիմա մենք ունենք գործընթացն արագացնելու մեխանիզմը»,- հայտնել է ԱՄՆ նախագահը, հայտնում է RNS-ը:

Մարտին Միացյալ նահանգները հայտնել էր, որ 20 մլն դոլար է հատկացնելու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի, նաեւ Կարմիր խաչի ու Կարմիր լիսալուսնի միջազգային ֆեդերացիաների ջանքերին աջակցելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ