News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունները մերժվել են:  NEWS.am-ի հետ զրույցում  Տիգրան Հայրապետյանը նշեց, որ   Երեւանի Ազատության հրապարակում, երբ դեպքը տեղի է  ունեցել, տարածքում բազմաթիվ տեսախցիկներ են եղել, որոնք ֆիքսել են դեպքի մանրամասները, սակայն քննիչն ընդամենը մի տեսախցիկից է տվյալներ վերցրել, որը, սակայն, դատարկ է եղել:

«Տեսախցիկներ են եղել եւ Օպերայի շենքին փակցված, նաեւ մոտակայքում տեղադրված, որոնք  քաղաքապետարանին, ստորգետնյա անցումներին ու սրճարաններին են պատկանում: Այսինքն, այդ մարմիններից քննիչն ընդամենը միայն մի տեսախցիկի տվյալներ է ստացել, այն էլ այն տեսախցիկի, որը   նկարահանում է, բայց չի պահպանում, հիշողություն չունի: Դեպքի ժամանակ նաեւ ոստիկաններն են նկարել, իրենցից էլ ոչինչ չի վերցրել: Մի տեսագրություն է դրել գործում՝ 1 րոպեանոց:  Քննիչը պետք է պարզեր, թե ինչու են նկարել, որտեղ են այդ տեսագրությունները: Միջնորդություն էր ներկայացվել այն մասին, որ քննիչը անկողմնակալ գործը չի կարող քննել, որովհետեւ Գեւորգ Սաֆարյանին տուժող ճանաչելու գործով նույնպես ինքն է քննիչը եղել եւ պարզվել է, որ ոստիկանների գործողություններն «օրինաչափ են եղել»: Քանի որ այդպիսի  եզրահանգման է եկել այդ քննչական խումբը, ուրեմն չի կարող անաչառ գնահատական տալ Գեւորգ Սաֆարայանի գործողություններին»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը նաեւ նշեց, որ Գեւորգ Սաֆարայնը առողջական խնդիրներ ունի, որի մասին տեղեկացել է Հայաստանի նորանշանակ օմբուդսմենը.«Առողջական խնդիրներ ունի ոտքի հետ կապված, վերջերս օմբուդսմենն այցելել էր եւ տեղեկացել է, որ վիրահատական միջամտության կարքի կարող է առաջանալ: Ընդհանուր իր տրամադրվածությունը լավ է»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամանորի գիշերը Երեւանի Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին, մի քանի րից էլ կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ