News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ավարտում է հրթիռների նորագույն սերնդի մշակումը, որոնք անխոցելի են ՆԱՏՕ-ի սպառազինությունների, մասնավորապես ՀՕՊ համակարգերի համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Սերեբրեննիկովը։

Նրա խոսքով՝ հենց այդ հրթիռները կտեղակայվեն Ռուսաստանի սահմաններին, եթե Շվեդիան անդամակցի ՆԱՏՕ-ին։

Նշենք, որ այս հարցը բարձրացվել էր շվեդական «Դագենս Նյուխետեր» թերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցի ժամանակ։ Անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե Շվեդիան որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, Լավրովը նշել էր, որ Ռուսաստանը հյուսիսային սահմաններում ստիպված է լինելու անհրաժեշտ ռազմատեխնիկական միջոցներ ձեռնարկել՝ ելնելով նրանից, որ սահմանից այն կողմ ռազմաքաղաքական բլոկ է գործում, որը Ռուսաստանին սպառնալիք է համարում եւ ուզում է զսպել նրան։

Փորձագետների կարծիքով խոսքը կարող է վերաբերել հյուսիս-արեւմուտքում ռուսական զորքերի ուժեղացման մասին։ Մասնավորապես Մոսկվան կարող է սահմանին «Իսկանդեր» համալիրներ տեղակայել եւ Բալթիական նավատորմը հագեցնել «Կալիբր» հրթիռներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ