News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում Ընտրական օրենգրքի նախագծի քվեարկության ժամանակ իշխանություններն իջան մանր աճպարարությունների աստիճանի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, հենց իշխանությունների վրա է պատասխանատվությունը, որ հասարակությունն իրեն համախմբված համարի, որպեսզի նրա խնդիրները ծառայեն ազգային միասնությանը: Սակայն իշխանությունների ներկայացուցիչները խորհրդարանում ընդդիմությանը թույլ չտվեցին քվեարկությունից առաջ ելույթ ունենալ, որը կարող էր էականորեն ազդել քվեարկության արդյունքի վրա:

«Քանի որ իշխանությունները զրկեցին ընդդիմությանն այդ իրավունքից, նշանակում է Ընտրական օրենսգիրքը անօրինականորեն է ընդունվել: Երկրի համար միշտ կարեւոր է եղել, իսկ հիմա էլ ավելի կարեւոր է կոնսենսուսն իշխանության, ընդդիմության եւ հասարակության միջեւ: Մենք այդ գաղափարով ենք առաջնորդվել Ընտրական օրենգրքի քննարկումների ժամանակ, ինչպես նաեւ հիմա: Արտաքին վտանգի պարագայում մենք պետք է մի կողմ թողնենք քաղաքական տարաձայնությունները եւ գնանք ազգային միասնության»,-ընդգծել է Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ