News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող ֆուտզալի 7-րդ մրցաշարը, որի նպատակն առողջ ապրելակերպի խրախուսումն ու ֆուտբոլի մասսայականացումն է:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունել են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը,  ֆուտբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը եւ Հայաստանի «Դինամո»  մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Ընթերցվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի խոսքը մասնակիցներին:

Միջոցառման կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ):  Մրցաշարի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Իր աջակցությունն է ցուցաբերում նաեւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը, որն ապահովում է մասնակիցներին ըմպելիքով:

Մրցաշարին մասնակցելու են NEWS.am կայքի, «Ավետիս», «Կենտրոն», «Երկիր մեդիա»,  հեռուստաընկերությունների, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն», «Հայկական ժամանակ» թերթերի եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի «U-99» լրագրողներից ձեւավորված  8 թիմերը:

Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվելու են երկու խմբի: Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձեւ եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաեւ երրորդ տեղի համար:

Մրցաշարի փակման արարողությունը կկայանա մայիսի 10-ին: Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2016» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: Երկրորդ եւ երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստանան գավաթներ, պատվոգրեր եւ մեդալներ: Մրցանակների կարժանանան նաեւ 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը եւ մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների եւ բուհերի ուսանողների (Լեւ Յաշինի գավաթ) թիմերի միջեւ անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 եւ 2009 թվականներին ԱԹԱ-ն Երեւանում եւ Ստեփանակերտում ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ