News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը իր ընդդիմախոսներին բավականություն չի պատճառի ու չի խոսի հայրենիքի պարտության մասին: Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ ավանդական ճեպազրույցների ընթացքում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, հայրենիքի վրա էքզիստենցիալ վտանգ է կախվել: «Ինքնին մեր գոյությունն է հիմա վտանգված: Եվ հիմա համերաշխությունը պետք է ավելի քան երբեւէ: Եթե կարծում եք, որ բոլշեւիկների նման, Լենինի նման պիտի հայտարարեինք սեփական հայրենիքի պարտության կարգախոսը, այդ հաճույքը մենք ձեզ չենք նվիրի»,- ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով ներկա պայմաններում կարեւոր է նաեւ ընդդիմության ներքին համախմբումը: Ներկա ընդդիմությունը քննադատում է միայն իշխանությանը՝ հրաժարվելով ներքին տարակարծություններից: «Բայց նրանք միասին էլ իշխանությանը պետք է չափավոր քննադատեն՝ հաշվի առնելով ներկա վտանգները»,-հավելել է նախկին արմատական ընդդիմադիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ