News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը որոշել է գտվել իշխանության աշխատանքի բաարեխղճությունից ու ձախողել քվեարկությունը: Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում ասել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքերը դուրս գրելու մասին քվեարկության ձախողումը:

Նրա խոսքով, ընդդիմությունը օգտվել է նրանից, որ ՀՀԿ 12 պատգամավորներ Լեռնային Ղարաբաղում են, եւս մի քանիսն էլ գործուղման մեջ են՝ Վրաստանում: Դրա հետեւանքով ձախողվել է այն օրինագծի ընդունումը, որը կօգներ կարգավորել Հրազդանի ցեմենտի գործարանի նորմալ աշխատանքը:«Օրինագիծը նորից կգա խորհրդարան, ու մեր ընկերները, վերադառնալուց հետո կքվեարկեն դրա օգտին: Իսկ նրանք, ովքեր ձախողել են քվեարկությունը, պետք է պատասխան տան իրենց ընտրողների առաջ:»,- ամփոփել է Վահրամ Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ