News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քաղբանտարկյալների մշտադիտարկման ադրբեջանական կենտրոնը հրապարակել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում 103 մարդու անուն կա:

Հայտնում է, որ նոր ցուցակից հանվել են 14 քաղբանտարկյալների անունները, որոնց մարտի 17-ին համաներում էր շնորհվել, եւ եւս վեց մարդու անուն ( Ռաուֆ Միրկադիրով, Ինթիգամ Ալիեւ, Նազիմ Աղաբեկով ու երեք նուրսիստներ), որոնց պատիժը փոխարինվել է պայմանական պատժամիջոցով:

Նոր ցուցակում 8 լրագրող ու բլոգեր կա՝ Աբդուլ Աբիլովը, Նիջաթ Ալիեւը, Խադիջա Իսմայլովան, Սեյմուր Հազին, Արազ Գուլիեւը, Թոֆիգ Հասանովը, Ֆարաջ Քերիմովը ու Ռաշադ Ռամազանովը: Բացի դրանից ցուցակում կա նաեւ մեկ իրավապաշտպան դատապաշտպան՝ Ալիաբբաս Ռուստամովը, երիտասարդ ակտիվիստ, NİDA-ի անդամ Իլքին Ռուստամզադեն, ընդդիմադիր ակտիվիստներ Իլգար Մամեդովը, Ֆուադ Գախրամանլին, Մամեդ Իբրահիմը, Ասիֆ Յուսուֆլին, Գադիր Խուդաբախշին, Էլվին Աբդուլաեւը, Զեյնալաբդին Բագիրզադեն ու Նազիմ Մահմուդովը:

Կա նաեւ հավատացյալների մեծ խումբ, որը բաժանվում է մի քանի ենթախմբերի՝ Սաիդ Դադաշբեյլիի գործով դատապարտվածներ, Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի գործով դատապարտվածներ, այսպես կոչված հիջաբի բանտարկյալներ, որոնց ձերբակալել էին Մասալայում բողոքի ցույցերի համար, նուրսիստներ, աստվածաբաններ եւ այլն: Բացի դրանից ցուցակում ՕՊՕՆ-ի նախկին անդամներն են՝ ցմահ ազատազրկված Էլչին Ամիրասլանովը, Արիֆ Կազիմովը, Սաֆա Պոլադովը: Ցուցակում է նաեւ նախկին նախարար Ալի Ինսանովը ու Նիջատ Գուլիեւը: Եվս 25 նոր անուններն էլ Նարդարանյան իրադարձություններով մեղադրվողներն են: Քաղբանտարկյալների մշտադիտարկման կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը պարզաբանել է, որ վերջինները ցուցակում ընդգրկվել են Եվրոպական հռչակագրի 2-րդ ( կտտանքների արգելք), 6-րդ (Արդար դատավարության իրավունք), 9-րդ (Մտքի, խղճի ու կրոնի ազատություն) հոդվածների խախտումների պատճառով: «Իրականում այս գործով կալանավորվածների թիվն ավելի մեծ է: Մենք ցուցակում ընդգրկել ենք միայն նրանց, ում գործերի մասին տեղեկություն ունենք»,- ասել է Հասանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ