News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսական ատոմային սուզանավում, որը ուտիլիզացիայի համար ուղարկել են Կամչատկայի Վիլյուչինսկ քաղաքում գտնվող ՌԴ Պաշտպանության նախարարության նավաշինական գործարան, հրդեհ է բռնկվել, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Նրա խոսքով հրդեհի աղբյուրը սուզանավի քթամասում էր: Հրդեհը հաջողվել է օպերատիվ մեկուսացնել: Սուզանավից վաղուց հանված էր ատոմային էներգետիկ սարքն ու զենքը, քանի որ այն 2000-ականների սկզբից ուտիլիզացիայի է հանձնվել: Միայն կորպուսն էր մնացել՝ պարզաբանել է աղբյուրը:

ՊՆ-ից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է 1983 թ. արտադրության «Կրասնոյարսկ» սուզանավում, որը Ռազմածովային նավատորմի կազմից հանվել է 1998 –ին:

Բռնկված հրդեհը մարելու նպատակով սուզանավը խորտակել են, հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը ուժային կառույցներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ