News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի Հյուսիսային Կորեայում ձերբակալված կորեական ծագմամբ ԱՄՆ քաղաքացի Կիմ Դոն Չհոլեմը երկրի Գերագույն դատարանի կողմից   10 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսության համար: 

62-ամյա ամերիկացին ձերբակալվել է Հյուսիսային Կորեայի հյուսիս-արեւելքում գտնվող առեւտրա-տնտեսական Ռասոն գոտում, որտեղ գտնվում էր ձեռնարկատիրական եւ բարեգործական գործունեությամբ զբաղվելու պատրվակով: Նա հայտնել է, որ Հարավային Կորեայի հետախուզական ծառայության հանձնարարությամբ Հյուսիսային Կորեայում զբաղվել է տեղեկություններ հավաքելով, այդ թվում` ռազմական բնույթի, տեղեկություններ հաղորդելով բնակչության շրջանում տիրող տրամադրությունների, արդյունաբերական շուկաներում իրավիճակի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

Դատախազը պահանջել է ավելի խիստ դատավճիռ կայացնել: Դատարանը ի գիտություն է ընդունել մեղադրյալի` հետաքննությանը նպաստելը, անկեղծ զղջումը եւ առաջացած տարիքը: 

Կիմ Դոն Չհոլը մինչեւ 19 տարի Սեուլում է ապրել, հետո տեղափոխվել է Վիրջինիայի նահանգ, որտեղ բարձրագույն կրթություն է ստացել եւ ամերիկյան քաղաքացիություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ