News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ալմաթիում ապրիլի 29-ին ձերբակալել են մի խումբ հասարակական գործիչների, որոնք նախատեսել էին մամուլի ասուլիս կազմակերպել` քաղաքի կենտրոնական հրապարակում  համապետական խաղաղ հավաք անցկացնելու հայտ ներկայացնելու վերաբերյալ, սոցցանցերում հայտնում են տեղի ունեցածի ականատեսները: 

Ազգային մամուլի ակումբը, որում պիտի տեղի ունենա միջոցառումը, նախօրեին հաղորդել էր, որ մամուլի ասուլիս է անցկացնելու «մայիսի 7-ին Հանրապետության հրապարակում «Պաշտպանենք հողը: Պաշտպանենք մայրենի լեզուն» թեմայով համապետական խաղաղ հավաք անցկացնելու վերաբերյալ Ալմաթի քաղաքի հաքիմաթ հայտ ներկայացնելու մասին»:     

Ականատեսների տեղեկության համաձայն, ձերբակալությունն իրականացրել են արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկները: Ձերբակալվածների թվում են   «Ժաս Ալաշ» թերթի գլխավոր խմբագիր Ռիսբեկ Սարսենբայը, հասարակական գործիչներ Մարժան Ասպանդիյարովան, Գալիմ Ագելեուովը, Ամիրջան Կոսանովը եւ ուրիշներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի մի շարք քաղաքներում, ապրիլի  24-ից սկսած, տեղի են ունեցել չարտոնված հանրահավաքներ, որոնց մասնակիցները բողոքել են Հողային օրենսգրքում փոփոխությունների դեմ, որոնք նրանց կարծիքով թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացիներին հող վաճառել:  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտնել է, որ տեղի է ունեցել   «ապատեղեկատվության համառ տարածում ղազախական հողերն առաջիկայում իբր օտարերկրացիներին վաճառելու մասին» եւ  «սադրիչները պիտի բացահայտվեն եւ պատիժ կրեն երկրի օրենքի համաձայն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ