News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Խաղաղության կորպուսի» կամավորականները Հայաստանում իրենց գործունեությամբ նպաստում են  կամավորականության եւ հանդուրժողականության  մշակույթի տարածմանը: Այս մասինա այսօր՝ ապրիլի 29-ին, ասել է ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանը՝ «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի»  հայաստանյան գրասենյակի պատվիրակության ընդունելության ժամանակ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը կորեւորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարի է, ինչ  մեր հանրապետության տարբեր մարզերում նպաստում են անգլերեն լեզվի ուսուցման եւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: «Կոնկրետ կրթական, երիտասարդական ծրագրերին աջակցելուց բացի, կարծում եմ, մեկ այլ կարեւոր առաքելություն են իրականացնում «Խաղաղության կորպուսի» կամավորականները, նրանք` իրենց գործունեությամբ նպաստում են  կամավորականության եւ հանդուրժողականության  մշակույթի տարածմանը»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

ԱՄՆ Խաղաղության կուրպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Չարլզ Էնսիսոնն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Պարոն Էնսիսոնը տեղեկացրել է, որ ներկայում ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք եւս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն: Նշվել է նաեւ, որ հեռահար ուսուցման ծրագրի շնորհիվ` հանրապետությունում վերապատրաստման դասընթացներ են անցել անգլերեն լեզու դասվանդող ավելի քան 100 ուսուցիչ:

 Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները, նախարար Լեւոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ