News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կհիմնադրի ազգային մրցանակ PR ոլորտում:

Մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաեւ ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը կօգնի նոր չափանիշ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցություն մասնագիտական դաշտում, լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

«Հանդիսանալով երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու գործում անհրաժեշտ է կայացնել ճիշգրիտ որոշումներ, ընտրել ճիշտ մոդելներ՝ հաղորդակցություն կառուցելու ժամանակ։ Կարեւորելով այն, որ հանրային կապերի դերը շարունակաբար աճում է եւ արհեստավարժ մասնագետները գնալով ավելի գնահատված եւ պահանջված են դառնում շուկայում, շատ ուրախ եմ, որ հենց Beeline է ստանձնել այս ոլորտի աջակցությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ցանկացած ընկերության գրագետ գործունեության համար ճիշտ PR-ռազմավարության մշակումն ու իրականացումը կենտրոնական նշանակություն ունեն: Ունենալով լավագույն փորձերից մեկը PR-ի ոլորտում, Beeline-ը կարեւորում է այդ փորձի փոխանակումն այլ կազմակերպությունների մասնագետների հետ: «Հայկական PR մրցանակաբաշխություն»-ը մեզ կտա այդ հնարավորությունը, միեւնույն ժամանակ կնպաստի PR-ի գնահատման նոր չափանիշներ ձեւավորմանը եւ կխթանի հայկական PR-մշակույթի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթեւ Այրումյանը:

«Արդեն տասը տարի մեր կազմակերպությունն իրականացնում է բազմաբնույթ PR նախագծեր եւ ուսուցողական ծրագրեր, որոնք նպաստում են PR մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Մեզ այսօր անհրաժեշտ են գիտակ հանրային կապերի մասնագետներ, խորհրդատուներ, ովքեր կնպաստեն իրենց ընկերությունների, կազմակերպությունների դրական կերպարի ձեւավորմանը, հրապարակայնացմանը, գրագետ եւ թափանցիկ աշխատաոճի որդեգրմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ ասոցիացիան նախաձեռնեց Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի արդյունքները կբխեն իրականացվող հետազոտությունից: Մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա գնահատել հանրային կապերի ոլորտում արձանագրած հաջողություններն ու բացթողումները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները»,- նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հանրային կապերի ոլորտում առաջին անգամ իրականացվող հետազոտությունը հնարավորություն կտա վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժեւորմանը: Հետազոտությունների արդյունքները կամփոփվեն Հայկական PR մրցանակաբաշխությանը:

Մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի եւ Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաեւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ