News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի հետ կապված ընկերությունները 2015-ին ավելի քան 52 մլրդ ռուբլու պետպատվեր են ստացել։ ՌԲԿ-ն պարզել է, թե ինչպես է նրանց հաջողվոլ հաղթել Պաշտպանության դաշնային ծառայության եւ «Գազպրոմի» մրցույթները։ Գործակալության հաշվարկով՝ 2014-ից «Տաշիր» խմբի հետ կապված ընկերությունները պետական ընկերություններից եւ գերատեսչություններից 116.2 մլրդ ռուբլու պատվեր են ստացել, որոնցից  մոտ 52.9 մլրդ ռուբլին՝ 2015-ին։

Նման պորտֆելով Կարապետյանը կարող էր հայտնվել Forbes-ի «Պետպատվերների արքաները 2016» վարկանիշի 9-րդ հորիզոնականում։ Հիմա այդ հորիզոնականը զբաղեցնում է «Գազպրոմ»-ի համար խողովակներ արտադրող «Խողովակային նորարարական տեխնոլոգիաներ» ընկերության սեփականատեր Իվան Շաբալովը։ Ընկերության պետպատվերները գնահատվում են 38.1 մլրդ ռուբլի։ Կարապետյանից եւ Շաբալովից առաջ է անցել Crocus Group-ի հիմնադիր Արաս Աղալարովը՝ 69.3 մլրդ ռուբլով։

«Տաշիրի» կայքում ասվում է, որ ընկերության գործունեության հիմնական ուղղությունների եկամուտը 2015-ին կազմել է 140 մլրդ ռուբլի։ Forbes-ի հաշվարկով այդ նույն տարում «Տաշիրը» վարձակալներից հավաքել է 610 մլն դոլար։ Ստացվում է, որ պետպատվերներին կարող է բաժին ընկնել խմբի ողջ շահույթի մոտ 40 տոկոսը, ընդ որում, եկամուտների մասը կարող է գերազանցել անգամ վարձակալներից ստացվող գումարը։

Պետական պատվերների մեծ մասը՝ մոտ 38.8 մլրդ ռուբլի, խմբի ընկերությունները ստացել են «Գազպրոմից»։

Համեմատության համար նշենք, որ «Ստրոյգազկոնսալտինգ» մենաշնորհի խոշորագույն կապալառուն 2015-ին հաղթել է «Գազպրոմի» մրցույթները ընդամենը 20.2 մլրդ ռուբլու չափով, իսկ «Ստրոյտրանսգազը» աննշան առաջ է անցել Կարապետյանից՝ ստանալով 56 մլրդ ռուբլու պայմանագրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ