News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պատրաստել են «Գլոբալ աղետների ռիսկերը» զեկույցը, որում թվարկված են բոլոր այն սպառնալիքները, որոնք մոտ ապագայում կարող են ոչնչացնել Երկրի բնակչության առնվազն 10 տոկոսը։

Այսպես՝ առաջիկա 5 տարում ամենամեծ սպառնալիքը գալու է «անհայտ ռիսկերից», որոնց թվին են դասվում, օրինակ, Երկրի վրա ընկած աստերոիդները կամ հրաբուխների ժայթքումը, որոնք մարդուց անմիջական կախվածության մեջ չեն գտնվում։

Երկարաժամկետ հեռանկարում մոլորակի բնակչությանը կարող են սպառնալ համաճարակները, միջուկային պատերազմը, կլիմայի փոփոխությունները եւ արհեսատական ինտելեկտի զարգացումը։

Զեկույցում նաեւ նշվում է, որ ժամանակակից ահաբեկչական խմբավորումները, մասնավորապես ԻՊ-ը, կարող են սինթետիկ կենսաբանական վտանգավոր վիրուսներ ստեղծել։

Գիտնականների կարծիքով ներկայումս երկրների մեծ մասն ի վիճակիր չէ հավուր պատշաճի դիմակայել պոտենցիալ սպառնալիքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ