Թուրքիայի խորհրդարանում վերջին օրերին իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության միջեւ խոշոր ծեծկռտուքները ստիպել են քուրդ գործիչներին արտահայտվել, որ հաջորդ ընտրություններում բռնցքամարտիկ ու կարատեիստ են պատգամավորի թեկնածու առաջադրելու։
Այս քննարկումների համատեքստում HDP-ի գործադիր խորհրդի հայ անդամ Մուրադ Մըհչն սոցցանցերով առաջարկել է HDP-ից հաջորդ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրել հայտնի հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին։
Թեեւ հումոր է, սակայն քուրդ գործիչները հավանություն են տվել ուժեղ թեկնածուի առաջադրմանը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում վերջին երկու օրը իշխող կուսակցության պատգամավորները հարձակվում են քուրդ պատգամավորների վրա, որի հետեւանքով խոշոր ծեծկռտուքներ են տեղի ունենում։ Ծեծկռտուքների մեջ է ընկել նաեւ քրդական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։