News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի «Ռուսալ-Արմենալ» փայլաթիթեղի գործարանում 2016 թվականի առաջին եռամսյակում արտադրության անկումը կազմել է 2.8%: Այս մասին նշված է ռուսական ՌՈՒՍԱԼ կոնցեռնի՝ 2016 թվականի առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքների մասին հաղորդագրությունում:

Բացարձակ ցուցանիշներով «Արմենալ»-ը հաշվետու ժամանակահատվածում 7.2 հազար տոննա փայլաթիթեղ է արտադրել:

«Արմենալ»-ում անկումը զգալիորեն ավելի քիչ է, քան ռուսական կոնցեռնի մյուս երեք ձեռնարկություններում՝ «Սայանալ», «Ուրալսկայա ֆոլգա» եւ «Սայանսկայա ֆոլգա» գործարաններում. այստեղ անկումը կազմել է, համապատասխանաբար, 27.9%, 18.6% եւ 18.2%:

Միաժամանակ, 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ, «Արմենալ»-ում անկումը կազմել է 7.8%, «Սայանալ»-ում՝ 30.4%, «Ուրալսկայա ֆոլգա»-ում՝ 7.2%, իսկ «Սայանսկայա ֆոլգա»-ում  (կոնցեռնի ամենամեծ ձեռնարկությունում) արտադրության ծավալներն ավելացել են 35.4%-ով:

Հիշեցնենք, որ 2015 թվականին ալյումինե փայլաթիթեղը Հայաստանի արտահանումից ստացված շահույթի առումով 5-րդ տեղում է: «Արմենալ» ընկերությունը (ՌՈՒՍԱԼ-ի դուստր ձեռնարկություն) ստեղծվել է Երեւանում, 2000 թվականի մայիսին, Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա: Այն միակ ալյումինե փայլաթիթեղ արտադրողն է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ