News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկստանում պաշտոնապես արգելել են ռուսական «-ով», «-ովա», «-ովիչ» եւ «-ովնա» վերջավորություններով ազգանուններն ու հայրանունները: Այդ մասին ուրբաթ` ապրիլի  29-ին  «Ռադիո Օզոդի»-ին հայտնել է Քաղաքացիական դրության ակտերի գրանցման մարմինների ղեկավարի տեղակալ Ջալոլիդդին Ռահիմովը:   

Նա նշել է, որ այն բնակիչների հետ, որոնք ուզում են իրենց երեխաների համար պահպանել ռուսականացված ազգանունները, բացատրական աշխատանքներ են վարվում: 

Նրա խոսքով, այսուհետ ընտանիքները կձեւավորվեն տաջիկական`  «զոդ», «զոդա», «ի», «իեն» եւ «ֆար» վերջավորությունների միջոցով:

Երկրի օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունները հանրապետության ստորին պալատի կողմից հաստատվել են հունվարին: Նոր նորմերը վերաբերում են  միայն տաջիկական ազգությամբ քաղաքացիներին, մնացածներն իրավունք ունեն իրենց երեխաներին անուն տալ իրենց ավանդույթներին համապատասխան: 

Տաջիկստանում ազգանունների ազգային գրության օգտին արշավն ավելի վաղ սկսել էր երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը: 2007-ին նա հանդես է եկել` կոչ անելով   «վերադառնալ մշակութային արմատներին» եւ վերականգնել ազգանունները հոր անունով գրելու սովորությունը, որը գոյություն է ունեցել մինչեւ խորհրդային իշխանությունը:   

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ