News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են Տաջիկստանի հետ վիզայի ռեժիմ մտցնել ի պատասխան հանրապետությունում ռուսական վերջավորություններով ազգանունների եւ հայրանունների արգելմանը: Այդ մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին հայտնել է Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի անդամ Իլյա Դրոզդովը:   

Նրա խոսքով, Տաջիկստանը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից: Դա առաջին հերթին վերաբերում է ֆինանսական միջոցների հոսքերին, որ աշխատանքային միգրանտները փոխանցում են հայրենիք:

 «Ես դա մեր քաղաքականության թուլությունն եմ համարում, Ռուսաստանի թուլությունը, սեփական հայրենակիցներին պաշտպանելու անկարողությունը: Ես կարծում եմ, որ հերիք է մեկ հեռախոսազանգը մեր պետության նույնիսկ ոչ  առաջին դեմքերից մեկի` թափանցիկ անկարկով, որ մենք վաղը կփակենք ձեր սահմանները եւ վիզաներ կներդնենք, եւ կարծում եմ` այնտեղ բոլորն ուրախությամբ իրար հետեւից Իվանովներ եւ Պետրովներ կդառնան  եւ կվերհիշեն, թե ինչպես ռուսերեն գիտեին խորհրդային շրջանում», — ընդգծել է Դրոզդովը:

Ավելի վաղ` ապրիլի 29-ին հայտնի էր դարձել, որ Տաջիկստանում պաշտոնապես արգելել են ռուսական  «-ով», «-ովա», «-ովիչ» եւ «-ովնա» վերջավորություններով ազգանունները եւ հայրանունները: Այսուհետ ազգանունները կձեւավորվեն տաջիկական վերջավորությունների շնորհիվ`  «զոդ», «զոդա», «ի», «իեն» եւ «ֆար»: Միաժամանակ նոր նորմերը վերաբերում են միայն տաջիկական ազգության քաղաքացիներին, մնացածներն իրավունք ունեն իրենց երեխաներին իրենց ավանդույթներին համապատասխանող անուններ տալ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ