News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել, որոնց կասկածում են Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչությունների մասնակիցներին ֆինանսավորելու մեջ: Այս մասին հաղորդում է France24-ը:

Ձերբակալվածներն են Ալի Ահմեդն ու Զաքարիա Բուֆասիլը, երկուսն էլ 26 տարեկան են, բնակվում են կենտրոնական Անգլիայի Բիրմինգեմ քաղաքում: Նրանց մեղադրում են ապրիլի 9-ին Բելգիայում ձերբակալված  Մուհամմեդ Աբրինիին 3 հազար ֆունտ (4.4 հազար դոլար) փոխանցելու մեջ:

Ըստ Lenta-ի, Ալի Ահմեդն ու Զաքարիա Բուֆասիլն այդ գործով Բրիտանիայում առաջին ձերբակալվածները չեն: Ապրիլի 14-ին էլ ոստիկանությունը Բիրմինգեմում երեք տղամարդու եւ մեկ կնոջ էր ձերբակալել, իսկ ապրիլի 15-ին Լոնդոնի Գաթվիք օդանավակայանում ձերբակալվել էր եւս մեկ տղամարդ: Բոլորին կասկածում են Աբրինիի եւ փարիզյան հարձակումների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի հետ կապի մեջ:

Հիշեցնենք. մարտի 22-ին Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում եւ մետրոյի «Մաալբեկ» կայարանում ահաբեկչությունների հետեւանքով 35 մարդ զոհվեց, ավելի քան 300-ը՝ վիրավորվեց:

Իսկ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ զոհվեց, ավելի քան 350-ը՝ վիրավորվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ