Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին այցելել է Ասկերանի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։
Քնթացքում քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ Ասկերանի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: