News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նյու Ջերսիի նահանգի Փաթերսոնի փոխքաղաքապետը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քարոզչություն է անում: Այս մասին գրում է NJ.com-ը:

Հանուն առաջընթացի թուրքական ինստիտուտի նախագահ Դերիա Թաքսինը փոխքաղաքապետ է նշանակվել հասարակական հիմունքներով, քաղաքապետարանի եւ քաղաքի թուրքական համայնքի միջեւ կապերին աջակցելու համար:

Երկուշաբթի նա բաց նամակ է հրապարակել Միչիգան նահանգի դպրոցներում համաշխարհային պատմության եւ հասարակագիտության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին նյութ ներառելու դեմ:

«Միչիգանի դպրոցներում պետք չէ սովորեցնել ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած միջազգային ողբերգության վիճելի պատմության մասին: Միջազգային ոչ մի դատարան 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չի ճանաչել: 173 երկրներ, ՄԱԿ-ն ու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կոմիսարիատը միասնական են այն հարցում, որ դա ցեղասպանություն չի եղել»,- գրել է նա:

Ըս հոդվածի հեղինակների, Ցեղասպանությունը հերքում են միայն երկու երկրներ՝ Թուրքիան եւ նրա դաշնակից Ադրբեջանը: Սակայն Եվրախորհրդարանը եւ 29 երկրներ, այդ թվում՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն են կոչում: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ԱՄՆ-ի ջանքերը մշտապես ձախողվում են, մասամբ նաեւ թուրքամետ դիմակայության հետեւանքով: Սակայն 44 նահանգներ, այդ թվում՝ Նյու Ջերսին, ճանաչել են Ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Իմ պաշտոնավարման օրոք Թուրքիան առաջին երկրներից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը...
Նիկոլաոս Դենդիասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս...
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…
Ամենաշատ