News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին ու կնոջը հոկտեմբերի 25-ին իրականում վրաերթի է ենթարկել ոչ թե Հայկ Գեւորգյան անունով վարորդը, այլ նրա եղբայրը՝ Գեւորգ Գեւորգյանը:

Այս մասին NEWS.am-ին ասաց Մհեր Մկրտումյանի կինը՝ Գայանե Մադաթյանը:

«Երեք ամիս քննիչներին խաբել են, նախաքննական մարմնից խուսափել: Քննիչը հեռախոսային վերծանումների միջոցով կարողացել է պարզել, որ իրականում ղեկին Գեւորգ Գեւորգյանն է եղել: Խմածության թեստը անցել է եղբայրը, ոչ թե ինքը: Միգուցե ինքը խմածություն է ունեցել, դրա համար էլ խուսափել է»,- ասաց նա:

Գայանե Մադաթյանն այսօր՝ ապրիլի 29-ին, գործով դատական նիստին պատմեց, որ դեպքի օրը ամուսնու հետ գնացել են գնումներ անելու: Վարդանանց փողոցում գտնվող «Գնունու» շուկայի մոտով փողոցը անցնելիս են եղել, երբ վրաերթի են ենթարկվել: 

«Ձախ նայելով հատել ենք փողոցը, հասել ենք հոծ գծին, աջ ենք նայել ու էլ ոչինչ չեմ հիշում: Արագ քայլելով, հանգիստ անցել ենք, շատ մութ չէր»,- պատմեց նա՝ նշելով, որ մինչեւ վրաերթը ոչ մի լուսային, ձայնային ազդանշան չի եղել վարորդի կողմից:

Գայանե Մադաթյանը նշեց, որ փողոցը չեն հատել հետիոտնային անցումով, որովհետեւ անձրեւ է տեղացել, փորձել են այն հատվածով անցնել, որն ավելի մոտ է մայթին կայանած իրենց մեքենային:

«Մենք միակը չէինք այդ փողոցում, շուկայի մոտ էր, կայանված մեքենաներ էին դուրս գալիս, մեզ զուգահեռ անցնողներ կային, թե չէ մենք Խանջյանում անթույալտրելի մասով չէինք հատի»,- ասաց նա:

Գայանե Մադաթյանի խոսքով՝ դեպքից հետո ոչ վարորդը, ոչ էլ նրա հարազատներից ոչ մեկ իրենց չեն օգնել, «Շտապօգնություն» են կանչել մարդիկ:

«Միայն 4 ամիս անց ամբաստանյալի հայրը երկու տղամարդկանց հետո փորձել են գալ մեր բնակարան: Ես մուտքի մոտ էի, տեսա, որ խոսում են սկեսրոջս հետ, մենք ոչինչ չենք խոսել, ասել ենք, որ անելիք, ասելիք չունեն: Ու միայն դատաքննության փուլում էլ վարորդի հորեղբոր տղան է ներողություն խնդրել»,- ասաց նա:

Նշենք, որ ամուսինները վրաերթի էին ենթարկվել հոկտեմբերի 25-ին: Նրանք գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ էին ստացել: Հիվանդանոցում օրեր անց Մհեր Մկտրումյանը մահացել էր, կինը մոտ մեկ ամիս անց ապաքինվել, դուրս էր գրվել հիվանդանոցից:

Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Ըստ մեղադրանքի՝ Գեւորգ Գեւորգյանը թույլ է տվել խախտում, հանդիպակաց ուղեմասով ընթացող ավտոմեքենաների լույսերից շլացած վիճակում շարունակել է երթեւեկությունը, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում չի նկատել Վարդանանց փողոցի 69/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածով` իր երթեւեկության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող հետիոտներ Մհեր Մկրտումյանին եւ Գայանե Մադաթյանին, վրաերթի է ենթարկել նրանց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Ամենաշատ