News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հրադադարի խախտման միջադեպեր են գրանցվել նաև հայ ադրբեջանակն սահմանում՝ Տավուշի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության երեք պաշտոնյաներին հեռացնելը բավարար չէ: Ավելի լուրջ պաշտոնանկություններ են պետք՝ հայտարարել է պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետը անցած տարիների ամենամեծ սխալն է համարում ռազմաարդյունաբերության վերացումը: Բագրատյանի խոսքով՝ կան զինատեսակներ, որ Հայաստանն ինքը պետք է արտադրի: Ապրիլյան պատերազմն ավելի վատ ելք կարող էր ունենալ, եթե հակառակորդը հարձակումն ավելի շուտ սկսեր:

«Սլավմեդ» կլինիկայում նախօրեին մահացած 37-ամյա ծննդկանը աղիների անանցանելիություն է ունեցել եւ բորբոքում՝ տեղեկացրել է  առողջապահության նախարարությունը: Ուշագրավ է, որ հղիության ընթացքում Նաիրա Մուսայելյանը ոչ մի բողոք կամ հիվանդություն չի ունեցել, առաջնեկին ծննդաբերել է բնական ճանապարհով: Առաջին բողոքները հայտնվել են ծննդաբերությունից  26 ժամ անց, սկզբում բուժում են նշանակել, մեկ օր անց՝ վիրահատել, սակայն ծննդաբերությունից երեք օր անց մահացել է: Արդյոք կինը մահացել է բժշկական սխալի հետեւանքով, կպարզի քննությունը: Նորածինը առողջ է, դեռ բժիշկների հսկողության տակ:

Ավարտվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ցուցմունքների հրապարակումը դատարանում: Ամբաստանյալը, որը հրաժարվել էր դատարանում ցումցունք, մի քանի հարցերի կարճ պատասխանել է: Ասել է, որ «Օդնոկլասնիկի» սոցցանցի իր էջում սատանայապաշտական գրառումներն ինքը չի արել: Կրկին հայտնել է, որ Ավետիսյաններին ինքն է սպանել, սակայն առաջվա նման հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը մենակ է եղել: Դատապաշտպանի հարցին, թե ինչ կմտածեր մեկի մասին, որը յոթ մարդու է սպանել, Վալերի Պերմյակովը պատասխանել է, որ նման մարդուն խելագար կհամարեր, ընդ որում հավելել է, որ ինքն այդպիսին չէ:

Գայանե Մադաթյանը պատմել է անցած տարվա վրաերթի մասին, որի հետեւանքով ամուսինը մահացել էր, ինքը լուրջ վնասվածքներ ստացվել: Գայանեի ամուսինը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի նախկին ղեկավար Մհեր Մկրտումյանը, մահացել էր դեպքից չորս օր անց հիվանդանոցում: Ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանը երեք ամիս խուսափել է նախաքննական մարմնից, նրա փոխարեն որպես տաքսու վարորդ է ներկայացել եղբայրը: Այդ պատճառով էլ նա այժմ երկու հոդվածով է մեղադրվում: Գեւորգը պնդում է, որ մեղավոր չէ, ամուսինները փողոցը հատել են անթույլատրելի հատվածով: Մկրտումյանի կինը, սակայն, կարծում է, որ Գեւորգն ալկոհոլի ազդեցության տակ է եղել ու գերազանցել արագությունը:

Չնայած «Եվրատեսիլի» կազմակերպիչները ի թիվս այլ երկրների դահլիճում արգելել են նաեւ Լեռնային Ղարաբաղի դրոշը, մեր մասնակիցը մտադիր է իր հետ Ստոկհոլմ տանել Արցախի դրոշը: Մրցույթին ընդառաջ իր երեւանյան ասուլիսում Իվետա Մուկուչյանը նաեւ ասել է , որ իր երգի սկզբի տողերը փոխել է աղոթքով՝ նվիրելով այն սահմանապահ հայ զինվորներին։ Եվրատեսիլ երգի մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 12-ին։ Մեր մանակիցը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, 7-րդ համարի ներքո։

Դոլարի ու ֆունտի փոխարժեքներն ապրիլի 29-ին նվազել են, իսկ եվրոյի ու ռուբլունը՝ աճել: Այսպիսով դոլարի փոխարժեքը կազմել է  478, եվրոյինը  544,  ֆունտինը  698, ռուբլունը՝ 7.44 դրամ:   

Երեւանում ապրիլի 30-ի երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշեր կհասնի+10-ի, իսկ վաղը ցերեկը՝ +22 –ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ