News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում ահաբեկչության հետեւանքով տուծածները հարազատների եւ Կարմիր Խաչի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են օդանավակայանի այն սրահ, որտեղ ահաբեկիչները պայթեցրել էին իրենց:

Ավելի քան հարյուր տուժածները ցանկություն են հայտնել ողբերգության վայրում անձամբ հանդիպել եւ երախտագիտություն հայտնել իրենց օգնություն ցուցաբերած փրկարարներին ու ոստիկաններին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով RTBF հեռուստաալիքը:

Անցյալ շաբաթ նման միջոցառում է անցկացվել նաեւ Բրյուսելի մետրոյում տուժածների համար:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի կայարանում տեղի ունեցած ահաբեկչություների հետեւանքով 35 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելի օդանավակայանում 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի հիշատակի բրոնզե հուշարձան է բացվել
Այժմ մենք սգալու տեղ ունենք, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, հայտարարել է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը…
Բրյուսելում 32 կեչի են տնկել՝ ի հիշատակ մարտի 22-ի ահաբեկչության զոհերի
Շրջանաձեւ տնկված ծառերը խորհրդանշում են մաքրությունն ու անարատությունը, եւ ստեղծվում է տպավորություն, ասես նրանք միմյանց ձեռք են բռնել...
Բրյուսելում ահաբեկչությունից տուժածներին 160 մլն եվրո են վճարել
Նախորդ շաբաթ Բելգիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ պետությունն արդեն տուժածներին վճարել է ընդհանուր առմամբ...
Փարիզի ահաբեկիչները սոցնպաստ են ստացել
Ենթադրյալ ահաբեկիչներից առնվազն հինգը որպես սոցիալական օգնություն ստացել են ավելի քան 50 հազար եվրո…
Բելգիայում մոտ 10 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստության կասկածով
Պարբերականի տվյալներով, դրանում ասված է, որ ԻՊ-ի գրոհայինների թիրախը կարող է դառնալ որեւէ խոշոր առեւտրի կենտրոն, արագ սննդի ռեստորան կամ ոստիկանական բաժանմունք...
Բելգիայի հատուկ ծառայությունները չեն բացառում Ռամադանի ընթացքում Բրյուսելում ահաբեկչությունների հնարավորությունը
Ոստիկաններին ու զինվորականներին արդեն կարգադրել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավաքական դիտումների վայրերում...
Ամենաշատ