Միջին տարիքի տղամարդն այսօր ապրիլի 29-ին, սպառնացել է իրեն նետել Երեւանի Դավիթաշենի կամրջից: NEWS.am-ին ԱԻՆ-ից տեղեկացրին, ահազանգը ատացվել է ժամը 20:22-ի սահմանում, մինչեւ փրարարների դեպքի վայր հասնելը ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը:
Այս պահին քաղաքացին գտնվում է ոստիկանությունում: