News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի բնակչուհին Օքլենդ քաղաքի գրադարան է վերադարձրել Ա.Վ.Ռիդի «Մաորի երկրի առասպելներն ու լեգենդները» գիրքը, որը վերցվել է 1948 թվականին: Այս մասին գրում է The Guardian-ը:

Գրադարանի աշխատակցուհի Զոյ Կոռնելիուսի խոսքով, թոշակառու կինը, որի անունը չի հաղորդվում, գիրքը վերցրել է դեռեւս դպրոցական տարիներին: «Նա պատմեց, որ այս տարիների ընթացքում մեծ հաճույքով մի քանի անգամ վերընթերցել է գիրքը»,- ասել է Կոռնելիուսը:

Գրադարանի ղեկավարությունը ներել է 17 հազար դոլարի չափով պարտքը:

Ըստ Lenta-ի, 2016 թվականի մարտին էլ ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոնի համալսարանի նախկին ուսանողը գրադարան էր վերադարձրել 49 տարի առաջ վերցրած խաչակրաց արշավանքների մասին գիրքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ