News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախկին ղեկավար Ժան-Մարի Լե Պենը հայտարարել է, որ ճառագայթվել է ռադիոակտիվ ամպից, երբ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հաջորդ օրը Կաննում արեւային լոգանք է ընդունել:

Քաղաքական գործիչն այսպիսի եզրահանգման է եկել բժշկի հետ զրույցից հետո, որը Լե Պենի մոտ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ է հայտնաբերել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին:

«Պայթյունը տեղի ունեցավ կիրակի: Այդ ժամանակ ես Կաննում է, մերկ արեւային լոգանք էի ընդունում»,- ասել է Լե Պենը՝ հավելելով, որ այդ օրն արեւն առանձնահատուկ ջերմ էր, եւ ինքը մաշկի այրվածք է զգացել:

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Այն մարդկության պատմության մեջ խոշորագույն տեխնոգեն աղետն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ