News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Այս պահին իմ հնարավորությունները չեն ներում, որ նվիրատվություն անեմ, բայց մի մոռացեք, որ 2008 թվականին իմ ստեղծած հիմնադրամը շատ խոշոր նվիրատվություն է արել բանակին: Եթե որեւէ մի օլիգարխ իմ չափ օգնություն ցուցաբերած լինի, ես ձայն չեմ հանի»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Արզաքանցյանը, որը նախօրեին է վերադարձել Հայաստան: Նա այլեւս չի զբաղվում ոգելից խմիչքների արտադրությամբ եւ իրեն պատկանող «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ով այժմ զբաղվում է նրա ազգականներից մեկը: ՍՊԸ-ն, ի դեպ, հսկայական պարտքեր է կուտակել. պարտք է հայաստանյան մի շարք առեւտրային բանկերի, գործարարների, ավելի քան 155 մլն դրամ է պարտք ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, հսկայական պարտքեր ունի նաեւ իր աշխատակիցներին: Եւ չնայած Արզաքանցյանը պնդում է, որ ինքն այլեւս ընկերության հարցերով չի զբաղվում, սակայն հավաստիացնում է, որ «բոլոր պարտքերն էլ ժամանակի ընթացքում կմարվեն»: «Երբ Տիգրան Արզաքանցյանը հսկայական բարեգործություններ, նվիրատվություններ էր անում իր ստեղծած հիմնադրամով, ոչ մեկը չէր նկատում ու գրում: Էն որ բանակին եմ օգնել, ազատամարտիկներին, սոցիալական կարիքներ ունեցող մարդկանց եմ օգնում, կառուցում եմ ջրագիծ, գազամուղ, ճանապարհներ, չի ասվում: Մենակ վատն են խոսում, կայքերը իրարից նյութերը վերցնում ու տարածում են: Մի հատ ճիշտն իմացեք, նոր գրեք, որ մարդ կարդա՝ հաճույք ստանա»,-դժգոհեց Արզաքանցյանը: 

Նախկին պատգամավորն այժմ ավելի շահավետ՝ ոսկու բիզնեսով է զբաղվում Հայաստանում: Նրան պատկանող «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա է ստացել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասում: «Հիմա շատ լավ վիճակում է ոսկու արժեքը, տնտեսական հասկացողությամբ եմ ասում՝ ձեռք է տալիս ոսկու էքսպորտը սկսելը, բայց հիմա ինվեստիցիաներ ենք կատարում: Երբ մեր կոմպանիան մի քիչ հունի մեջ ընկնի, կարգավորվի գործերը, էլի մեծ սրտով նվիրատվություն կամեն բանակին»,-խոստացավ նախկին պատգամավորը: Նա, ի դեպ, Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում եւս ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարան ունի, որը, սակայն դեռեւս չի գործում: Այնպես որ, խոսակցություններն են այն մասին, թե Արզաքանցյանի գործերը վատ են, նա սնանկացել է, չեն համապատասխանում իրականությանը:

Ներկայացնում ենք նախկին պատգամավորի հետ մեր զրույցը:

Պարոն Արզաքանցյան, ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ Դուք Հայաստանում չէիք: Տեղյա՞կ եք՝ ինչ էր տեղի ունենում շփման գծում:

Իհարկե: Տեղյակ եմ, ու շատ ցավում եմ, որ էլի արյուն թափվեց:

Դուք վեց երեխաների հայր եք, ունեք մեկ դուստր ու հինգ որդի: Խոսվում է այն մասին, որ հարուստ հայրերի որդիները չեն ծառայում բանակում, այլ միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակներն են սահմանը պահում: Ձեր որդիները ծառայե՞լ կամ ծառայու՞մ են բանակում:

Իմ չորս տղաները հիմա սովորում են արտասահմանում, տարկետում են ստացել ՀՀ կառավարությունից, իսկ փոքր տղաս դեռ դպրոցական է: Նրանք ուսումը ստանալուց հետո անպայման գալու են Հայաստան ու իրենց պարտքն են տալու բանակին, ոչ մեկ չի փախչելու: Երբ էս վերջին դեպքերը եղան, նրանք պատրաստ էին իրենց ուսումները թողեին, գային ու գնային մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու: Ապրիլի 3-ին իրենք Հայաստան եկան, գնացին դիրքեր, բայց իրենց ասեցին՝ կարող եք գնալ ձեր ուսմանը: Իրենք էլ գնացին նորից հետ:

Այսինքն՝ մասնակցե՞լ են մարտական գործողություններին:

Չէ, պարզապես երբ իրենք եկան, արդեն զինադադարի պայմանավորվածությունը եղավ:

Փաստորեն, հայրենասեր զավակներ եք դաստիարակել:

Իհարկե, իրենք իրենց կրթությունը ստանալուց հետո պիտի գան իրենց ծառայությունը տան: Մենք փախչողը չենք:

Պարոն Արզաքանցյան, այս օրերին խոսվում է այն մասին, որ պետք է «կուլակաթափ» անել բոլոր նրանց, ովքեր հարստացել են պետության հաշվին: Ի՞նչ կասեք այս մասին:

Ես կասեմ հետեւյալը, եթե կարան ապացուցեն, որ նրանք հարստացել են պետության հաշվին, իրենք պետությունից վերցվածը պիտի վերադարձնեն, եւ իրենց շնորհքով աշխատեն:

Իսկ դուք գիտե՞ք մարդկանց, ովքեր իրենց շնորհքով չեն հարստացել, այլ թալանել են պետությանը:

Ես հիմա չեմ ուզում մարդկանց անուններ տամ, դա իմ գործը չի: Եթե մեր կառավարությունը գտնում է, որ էս մարդը ճիշտ ճանապարհով չի հարստացել, այլ պետության միջոցներեով է իր կալվածքը ստեղծել, ապա պիտի ետ տա: Մեր երկիրը արաբական հարուստ, ամեն ինչի մեջ կորած չի, որ մի հատ էլ ինչ-որ մարդիկ բռնեն ու երկիր թալանեն: Ես էս տեսակ բաներին դեմ եմ:

Պարոն Արզաքանցյան, Դուք էլ էք օլիգարխ, վերադարձնելու բան չունե՞ք պետությանը: Դուք ինչպե՞ս եք հարստացել, Ձեր հալալ քրտինքո՞վ:

Ես փոքր ժամանակվանից աշխատել եմ, որ 1997 թվին եմ Ռուսաստանից վերադարձել Հայաստան, իմ հետ իմ մեքենաներն եմ բերել, իմ ունեցվածքը, լիքը աշխատատեղեր, իմ բրենդն եմ ստեղծել: Խաղողը գյուղացիներից առաջին անգամ Արզաքանցյան Տիգրանն ա գնել իր գումարով: Իսկ մինչեւ էդ գյուղացիներից խաղողը մթերում էին ու տարիներով գումարը չէին տալիս: Էսօր, որ Հայաստանում խաղողի այգիներ կան, դա նաեւ իմ շնորհիվ է, քանի որ ես գյուղացիներին կանխավճար էի տալիս, որ այգիները չքանդեն ու տեղը ցորեն չցանեն: …Եւ եթե խոսում եք բռնագրավելու մասին, ես բան չունեմ (ծիծաղում է-խմբ.), որ բռնագրավեն: Ես ամբողջ կյանքում աշխատել եմ պետությանը օգուտ տամ, ոչ թե թալանեմ:

Թալանել՝ բառացի մի հասկացեք պետության գանձարանը դատարկելը: Թալանելու մի ձեւ էլ հարկերը չվճարելն է:

Առաջին բանը, որ մարդ մտածում ա կամպանիա ստեղծելուց առաջ դա էն ա, որ կարողանա հարկերը վճարի: Դա բոլորի պարտականությունն ա:

Հեղինակ՝ Ելենա Մանուկյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ