Հայաստանում հարկավոր է Կանադայի դեսպանությունն բացել: Այս մասին գրել է հայկական Horizon Weekly պարբերականը՝ հավելելով, որ այդ մասին բազմիցս հայտարարել է Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, միաժամանակ, նույնը բազմիցս նախընտրական արշավների ժամանակ հայտարարել են հայ համայնքին խոստացել են կանադական քաղաքական գործիչները:
Հոդվածում, մասնավորապես, նշված է.
«Չնայած Կանադայի հայ համայնքը մեծ չէ՝ ի տարբերություն սփյուռքի մյուս գաղութների (2011 թ. կառավարական տվյալներով՝ 56 հազար), բայց այն լավ կազմակերպված է, ինչը նրան քաղաքական կողմնորոշում է տալիս:
Կիրակի՝ ապրիլի 24-ին, հայերը հավաքվեցին Օտտավայի կենտրոնում, որտեղ դեպի թուրքական դեսպանատուն երթեւեկությունը փակված էր:
Հայ համայնքի ղեկավարները միշտ գոհունակություն են հայտնել երկրի խորհրդարանի եւ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով, բայց նրանց մյուս առաջնահերթությունը՝ Երեւանում Կանադայի դեսպանության բացումը, դեռեւս չի իրականացվել: Հիմա Հայաստանում Կանադան ներկայացնում է պատվո հյուպատոսը, իսկ Հայաստանում Կանադայի դեսպանի նստավայրը Մոսկվայում է:
Նախընտրական արշավի ժամանակ պահպանողականները հայերին խոստացան, որ վերընտրվելու դեպքում պահպանողական կառավարությունը նոր առեւտրային եւ հյուպատոսական ներկայացուցչություն կբացի Հայաստանում: Այս մասին հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Ջեյսոն Քեննին:
Նույնը խոստացավ նաեւ Նոր դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Մարիա Մուրանին: Սակայն Մոնրեալում Մուրանին պարտվեց լիբերալների ներկայացուցիչ Մելանիի Ժոլիին: Բայց նա նույնպես, արշավի շրջանակում պաշտոնական ճաշից հետո ֆրանսերենով ելույթ ունեցավ, որում խոստացավ նպաստել Հայաստանում Կանադայի դեսպանության բացմանը:
Չնայած այդ հայտարարությունում բացահայտորեն չի նշվում, որ ընտրվելու դեպքում լիբերալները դեսպանություն կբացեն, Հայաստանի դեսպան Եգանյանն այդ հայտարարությունը հենց այդպես է մեկնաբանում:
Նրա խոսքով, ապրիլի 22-ին իր հետ հանդիպման ժամանակ Ժոլին ընդհանուր բառերով իրեն պատասխանեց. կուսակցությունն ամեն ինչ կանի:
Ըստ Եգանյանի, Մոսկվայի նստավայրից Կանադայի դեսպան Ջոն Քյուրը հաճախ է Հայաստան այցելում եւ ակտիվորեն աշխատում է կանադա-հայկական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դեսպանության բացակայությունը չի կարող ազդել Կանադայի հետ լավ հարաբերություներին, բայց դիվանագիտական ներկայացուցչության բացումը կբարձրացնի այդ հարաբերությունների մակարդակն ու կապերի որակը:
Կանադայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժիրայր Բասմաջյանի խոսքով, դեսպանության բացակայությունը մի շարք խնդիրներ է ստեղծում: Եթե Հայաստանում ինչ-որ մեկը ցանկանում է կապվել Կանադայի դեսպանության հետ, ապա պետք է Մոսկվա դիմի: Օնտարիոյում եւ Քվեբեկում բազմաթիվ հայեր կան: Կանադայի դեսպանությունը նրանց շատ պետք կգար»,- նշեց նա»: