News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ Zaman թերթի եւ Cihan գործակալության ավելի քան 400 աշխատակիցներ, ներառյալ՝ արտասահմանյան թղթակիցները, զրկվել են աշխատանքից:

Cihan-ի աշխատակիցը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ ուրբաթ մեծ թվով լրագրողներ ազատվել են աշխատանքից: «Գործակալության Անկարայի գրասենյակում 25 լրագրողներից 17-ին այսօր հեռացրել են: Եթե գործակալությունն ամբողջությամբ չփակվի, ապա կգործի միայն կառավարամետ լրագրողական թիմով»,- ասել է աղբյուրը:

Ստամբուլի դատարանը մարտի սկզբին Cihan գործակալության կառավարման համար հոգաբարձուների նշանակեց: Նույնպիսի արտաքին միջամտությունն եղավ նաեւ թուրքական խոշորագույն Zaman պարբերականում, ինչից հետո իշխանությունների գործողությունների շուրջ քննադատական տոնը 180 աստիճանով փոխվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ