News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ նախօրեի պահվածքը լուրջ դժգոհություն է առաջացրել ՀՀ ներսում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԸՕ նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ վարման կարգի վերաբերյալ ձայն էին խնդրել, սակայն Գալուստ Սահակյանը ելույթ ունենալու հնարավորություն չտվեց՝ միանգամից հայտարարելով քվեարկության մասին:

Մինչդեռ, հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգի 56-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը քվեարկությունից առաջ եւ հետո վարման կարգի վերաբերյալ ելույթով հանդես գալու իրավունք ունի: Դրանից հետո ընդդիմությունը հայտարարեց, թե քվեարկությունը լեգիտիմ չէ եւ իրականացվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ:

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նախօրեին երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձ է եղել Գալուստ Սահակյանի պահվածքին, եւ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի մոտ ասել են, թե իր անիմաստ քայլով իզուր տեղը վարկաբեկեց ԸՕ ընդունման գործընթացը: Ավելին, իշխանությունները ցանկանում էին, որպեսզի ԸՕ-ն ընդունվի առնվազն 100 կողմ ձայնով, բայց այդ նախագծին կողմ էր քվեարկել 98 հոգի:

Եվ ՀՀԿ-ում ասվել է, որ եթե Գալուստ Սահակյանն ընդդիմադիրներին ելույթի հնարավորություն տար, եւ պատգամավորները 20 րոպե ընդմիջում վերցնեին, իրենք եւս 2 պատգամավոր կբերեին դահլիճ, եւ կողմ քվեարկողների թիվը կավելանար:

Ս. Սարգսյանին եւս դուր չի եկել գալուստ Սահակյանի արածը, բայց այդ ամենը վերագրել են նրա առողջական վիճակին եւ տարիքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ