News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոնդուրասում հատուկ հանձնաժողովը պաշտոններից ազատել է ոստիկանության 47 բարձրաստիճան աշխատակիցներից 27-ին, ինչը պայմանավորված է աղմկահարույց սպանություններին իրավապահ մարմինների ղեկավարության հնարավոր մասնակցության շուրջ բորբոքված սկանդալով, հայտնում է «Ռոյթերը»:

Մեղադրական կողմը համարում է, որ պաշտոնանկ արված ոստիկաններից չորսը կարող են առնչություն ունենալ երկրի հակաթմրանյութային ուժերի ղեկավար Արիստիդես Գոնսալեսի սպանությանը:

 Ապրիլի կեսերին Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսն ընդունել է նաեւ ներքին գործերի նախարար Արտուրո Կորալեսի հրաժարականը: Այս հրաժարականը նույնպես կարող է կապ ունենալ սկանդալի հետ: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով, 2009-2014 թթ. ժամանակահատվածում անվտանգության նախարարությունների բոլոր ղեկավարները, այդ թվում Կորաալեսը, որը այդ ժամանակ զբաղեցնում էր այդ պաշտոնը, տեղեկություններ են ունեցել սպանությունների մասին, բայց դրանք չեն հայտնել քննչական մարմիններին: Սպանվել էին մասնավորապես երկրի հակաթմրադեղային ուժերի ղեկավար Արիստադես Գոնսալեսը ու դատախազ Օռլանդո Չավեսը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ