News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Airbus ընկերությունը դադարեցրել է Super Puma տեսակի ուղղաթիռների բոլոր առեւտրային չվերթները նախօերին Նորվեգիայում այդ ուղղաթիռներից մեկի վթարի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրիլի 29-ին Բերգեն քաղաքի մոտ ջախջախվել էր ուղղաթիռ, որում 13 մարդ կար: Փրկարարների տեղեկություններում, նրանք բոլորը մահացած են համարվում: Հայտնաբերվել է 11 մարդու մարմին, ոստիկանությունը շարունակում է որոնել մյուս երկուսին: Ջախջախված ուղղաթիռը Super Puma մոդելի էր: Վթարի վայրում արդեն հայտնաբերվել է սեւ արկղը:

Airbus Helicopters –ը հավելել է, որ ոչ մի տեղեկություն չունի վթարի պատճառի մասին: Ընկերությունը մասնակցում է քննությանը եւ տեխնիկական փորձագետներ է ուղարկել Նորվեգիա: Նախնական տեղեկությունները պետք է հրապարակվեն առաջիկա օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ