News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրել եւ պարտավորվել, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց տարածքային թեկնածուներն ընտրակաշառք չեն բաժանելու։

«ՉԻ» - Խոսք չկա, շա՛տ իմաստուն առաջարկ է։ Ստացվում է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ընտրակաշառք էին բաժանում ու հիմա պայմանավորվում են, որ էլ չբաժանեն։
Ի դեպ՝ պատկերացնո՞ւմ եք գործընթացը։ Ասենք՝ ՀՀԿ-ն (ո՞ւմ մտքով կանցներ) ընտրակաշառք է բաժանում։ Եվ ահա որեւէ ընդդիմադիր ջենթլմեն մոտենում է, ասենք, Շմայսին ու ասում. «Սը՛ր, Դուք ջենթլմեն չե՛ք»։ Այստեղ երկու տարբերակ կա. կամ Շմայսը ծիծաղից կմեռնի (եթե հասկանա «ջենթլմեն» բառի իմաստը), կամ դիմացինը (եթե Շմայսն այդ բառի իմաստը չհասկանա կամ սխալ հասկանա)։

Իսկ ընդհանրապես՝ ջենթլմենական պայմանավորվածությունը վատ գաղափար չէ։ Միայն թե, եթե ընտրակաշառք չբաժանվի, Աղվան Վարդանյանի կուսակցությունն ինչպե՞ս է հայտնվելու հաջորդ խորհրդարանում: Երեւի ընտրակեղծիքների ավելի կատարելագործված ձեւ են գտել: Կամ էլ որոշել են, որ այս անգամ միայն կանայք պիտի ընտրակաշառք բաժանեն: ներողություն՝ լեդիները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ