News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Քալիֆորնիայում բողոքի ակցիաների պատճառով հարկադրված է եղել իր կողմնակիցների հետ հանդիպելու համար սողոսկել ցանկապատի անցքի միջով, գրում է The New York Times-ը։

Միլիարդատերը ստիպված է եղել շրջանցել շենքի մուտքը, քանի որ այդտեղ հարյուրավոր ագրեսիվ տրամադրված ցուցարարներ են եղել՝ Մեքսիկայի դրոշներով:

Թրամփի թիկնապահները նրան տարել են շենքի հետեւից կողմը, որտեղ թեկնածուն անցել է երկու ցանկապատների արանքում եղած անցքի միջով:  «Դա շենքում հայտնվելու ամենահեշտ տարբերակը չէր: Իմ մոտ տպավարություն էր, որ ես սահման եմ հատում»,- ասել է Թրամփը ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ