News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2015-2016 ուսումնական տարում Հանրապետությունից դուրս է եկել 6 հազար 532 դպրոցական, որը 724-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հանրապետությունից հեռացած աշակերտներից միայն 2 հազար 883-ն են աղջիկներ:

Տարեցտարի Հանրապետությունից հեռացող դպրոցականների թիվն ավելանում է. 2012-2013թթ. նրանց թիվը կազմել է 4 հազար 784, 2013-2014թթ.-ում՝ 5471:

Միեւնույն ժամանակ, 2015-2016 ուս. տարում Հայաստան է վերադարձել 2410 աշակերտ:

Նշենք, որ այս ուս. տարում դպրոցականների ընդհանուր թիվը կազմում է 364 հազար 398: Ի դեպ, նախորդ երկու տարիներին աշակերտների թիվը համեմատաբար փոքր է եղել՝ համապատասխանաբար 359 հազար 559 եւ 359 հազար 966:

Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 998 հազար 6 մարդ, իսկ 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 3 մլն 4 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ