News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Takata Ճապոնական ֆիրմայի արտադրության անվտանգության բարձիկների անսարքության պատճառով հետ կանչված մեքենաների ընդհանուր թիվը կարող է հասնել 100 մլն –ի: «Կիոդո»» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ տրանսպորտային իշխանությունները ապագայում հավանաբար որոշում կկայացնեն ու կպահանջեն հետ կանչել բոլոր այն մեքենաները, որոնց անվտանգության բարձերի բացման համար օգտագործվում է ամոնիումի նիտրատ քիմիական միացությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բարձերի խնդիրների պատճառով ընդհանուր առմամբ արդեն շուրջ 60 մլն մեքենա է հետ կանչվել, նշում է «Կիոդոն»: Հետ կանչման ծրագրի ընդլայնման դեպքում դրա հետեւանքով ֆինանսական կորուստները կարող են հասնել 1 տրլն իենի ( շուրջ 9.3 մլրդ դոլարի), ինչը զգալի կորուստներ կպատճառի ճապոնական ավտոարտադրողներին, որոնք Takata անվտանգության բարձիկների հիմնական գնորդներն են:

Ճապոնական Takata ընկերությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել 2014-ին այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա արտադրած անվտանգության բարձիկները կարող են կամայական բացվել ավտոմեքենայի շարժման ժամանակ: Հայտնում են, որ նման միջադեպերի պատճառով զոհվել է 10 մարդ, որոնցից 9-ը՝ ԱՄՆ-ից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ