Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պատրաստվում են 4 գումարտակ՝ մոտ 4000 զինվորական, տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին, գրում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ երկու գումարտակ Բալդյան երկրներ կուղարկի ԱՄՆ-ը, Իսկ Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի զինվորականները կտրամադրեն մեկական գումարտակ:
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը հաստատել է այս տեղեկությունը եւ նշել, որ ՆԱՏՕ-ի նման գործողությունները պատասխան են այդ տարածաշրջանում Ռուսաստանի աճող ակտիվությանը:
«Ռուսները մեծ թվով զինվորականների մասնակցությամբ մի շարք զորավարժություններ են անցկացրել այդ սահմանների մոտ։ Մենք պնդում ենք, որ դա չափազանց սադրիչ վարք է»,- ասել է Ուորքը: