News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի ու Շվեդիայի իշխանությունները կողմ են արտահայտվել՝ սահմանների մասին Շենգենյան օրենսգրքով նախատեսված կանոնների շրջանակում սահմանների հսկողության ժամկետը մայիսի կեսից կես տարով երկարացնելուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Համապատասխան առաջարկը գրավոր ձեւով ուղարկվել է Եվրահանձնաժողովի առաջին նախագահ Ֆրանց Տիմերմանսին ու ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին: Մասնավորապես երկրները առաջարկել են առնվազն կես տարով երկարացնել սահմանային հսկողությունը, ինչը թույլ կտա ավելի լավ հսկել միգրանտների հոսքերը:

Եվրահանձնաժողովը գալիք շաբաթ կարող է հաստատել այս միջոցառման ներդրումը, նշում է պարբերականը:

Եվրոպայում հիմա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից խոշորագույն միգրացիոն ճգնաժամ է, որի պատճառն առաջին հերթին Մերձավոր արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մի շարք զինված հակամարտություններն ու տնետսական խնդիրներն են: ԵՄ Frontex սահմանամերձ գոծակալության տվյալներով, 2015-ին ԵՄ է ժամանել 1.8 մլն միգրանտ: Գերմանիայի ՆԳՆ տվյալներով 2015-ին Գերմանիա է ժամանել ավելի քան մեկ միլիոն փախստական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ