News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 Քալիֆորնիայում աճուրդի կդրվի այն բաճկոնը, որով ամերիկացի երգիչ Փրինս Ռոջերս Նելսոնը նկարահանվել է Purple rain ( «Մանուշակագույն անձրև») երաժշտական ֆիլմում: Այս մասին հայտնել են աճուրդային տան ներկայացուցիչները, որոնք սակարկությունների կազմակերպիչներն են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը մոխրագույն, կաշվե թևերով ֆլանելային բաճկոնի մասին է, որով Փրինսը հայտնվում է ռեժիսոր Ալբերտ Մագնոլիի ֆիլմի տեսարաններից մեկում, որը երգչին համաշխարհային ճանաչում էր բերել:

«Սա անկասկած Փրինսի էկրանային կոստյումներից ամենանշանավորն է, որը երբևէ աճուրդի է դրվել»,- հայտնել է նախագահ Ջո Մադդալենան:

Կոստյումը աճուրդի է դրել մի կին, որի անունը չեն հայտնում: Նրա քույրը «Մանուշակագույն անձրև» ֆիլմի նկարահանումների ժամանակ դիմահարդարող է աշխատել: Նրա խոսքով Փրինսն ինքն է այդ բաճկոնն իրեն նվիրել ֆիլմի նկարահանումներից հետո: Մադդալենան հայտնել է, որ աճուրդային տունը մտադիր է լոտի համար ստանալ առնվազն 6-8 հազար դոլար:

Աճուրդում, որը կանցնի հունիսի վերջին, կներկայացվեն նաև ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի ու Քեթի Փերիի բեմական հագուստները  և Մայքլ Ջեքսոնի բյուրեղաշար ձեռնոցներից մեկը, որը նա հանգնում էր իր ելույթների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ