News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն բանկերի վերլուծաբանները համարում են, որ առաջիկա շաբաթներին նավթի գները կնվազեն մինչեւ բարելի դիմաց 30 դոլարի:

Նավթը 70 տոկոսով աճել է հունվարի նվազագույնի համեմատ, դրա համար էլ շատ փորձագետների (օրինակ BP–ի վերլուծաբաններին ու Միջազգային էներգետիկ գործակալության մասնագետներին) թվում էր, թե ինդուստրիան սկսում է ուշքի գալ ծանր անկումից հետո, նշում է գործակալությունը:

Կա նաեւ այլ տեսակետ՝ Commerzbank, BNP Paribas եւ UBS Group-ում ներկա աճը համեմատում են անցած տարի շուկայում կատարվող իրադարձությունների հետ: Անցած գարնանը Brent –ի գները գերազանցում էին բարելի դիմաց 60 դոլարը, բայց արդեն մայիսին շուկայում առաջարկի ավելցուկի պատճառով գները սկսեցին նվազել:

BNP Paribas-ում եւ UBS –ում կարծում են, որ նավթը նորից հայտնվելու է այդ նույն ծուղակի մեջ:

«2015-ի իրավիճակի հետ վտանգավոր նմանություններ կան: Շուկան արդեն գերշիկացած է, իսկ կորեկցիան ուշանում է»,- համարում է հումքային շուկաների հետազոտությունների բաժնի ղեկավար Էուգեն Վայնբերգը:

Գործակալությունը նշում է, որ գների աճի վրա ազդել է անկայունությունը Նիգերիայում, Իրաքում ու Քուվեյթում, որտեղ գործադուլ էին անում նավթի ոլորտի աշխատակիցները: Կան խափանումներ նաեւ Կոլումբիայից ու Լիբիայից մատակարարումներում:

Հիմա Լիբիան արդյունահանում է օրական 330 հազար բարել նավթ, մինչդեռ 2011-ին այդ ցուցանիշը կազմել է 1.6 մլն բարել: Կոլումբայում արտադրությունը մարտին դեկտեմբերի համեմատ 8 տոկոսով նվազել է: Նիգերիայում արտադրության մակարդակը նվազել է մինչեւ յոթամյա նվազագույն՝ օրական 1.7 մլն բարել:

Բացի դրանից արտադրության ծավալների վրա ազդում են նաեւ այդ երկրներում զինյալների գործողությունները:

«Կոլումբիայում ձախ պարտիզաններին ու խռովարարներին ու Նիգերիայում զինյալներին հաջողվել է անել այն, ինչ չի հաջողվել աշխարհի խոշորագույն նավթարտադրողներին»,- մինչ այդ նշել էր գործակալությունը՝ նկատի ունենալով նավթարդյունահանման ծավալների սառեցման մասին Դոհայում ապրիլի 17-ին ՕՊԵԿ-ի ու Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունների ձախողումը , հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ